Սևանում մեկնարկել է «Բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 1-ին Սևան քաղաքում ներկա է գտնվել «Եվրամիությունը Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագրի մեկնարկին:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ծրագրի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բիզնեսի զարգացման երկամյա ծրագիրը կիրականացվի Եվրամիության աջակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 538 000 եվրո , որից 480 000 եվրոն կտրամադրի Եվրամիությունը:

Իրականացնող կառույցներ են հանդիսանում Սևանի համայնքապետարանը և Գեղարքունիքի Առևտրաարդյունաբերական պալատը:

Նախարար Դավիթ Լոքյանն, իր խոսքում կարևորելով նման հարթակի ստեղծումը, նշել է, որ այս ծրագրի գերնպատակն է նպաստել Սևան քաղաքի և հարակից գյուղական համայնքների կայուն տնտեսական աճին։

Ծրագիրը նպատակ ունի բիզնես համայնքին տրամադրել ֆիզիկական ենթակառուցվածքներ, ուժեղացնել համագործակցությունը և կապերը, ինչպես նաև գործարար շրջանակներին և աշխատանք փնտրողներին տրամադրել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն:

mtad.am

Տպել Տպել