Հանդիպում ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավարի հետ

Մարտի 7-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոյին :

Հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին Շիրակի մարզպետը կարևորել է Եվրամիության կողմից Հայաստանում, մասնավորապես, Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը: «2017-ին մենք համատեղ շատ արդյունավետ աշխատեցինք մարզի զարգացման ռազմավարությունը մշակելիս, ինչի համար շատ ուրախ եմ, վստահ եմ մեր աշխատանքը կլինի շարունակական, մենք պատրաստ ենք համագործակցելու և համատեղ աշխատելու: Եվրամիությունն՝ ի դեմս ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացրել և շարունակում է իրականացնել տարածքայի զարգացման հետ կապված մի շարք ծրագրեր, ինչն, իսկապես, մեզ համար կարևոր է»:

Ռոբերտ Գիրեյկոն մարզպետ Արթուր Խաչատրյանից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իրենց ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Դրամաշնորհային ութ ծրագրերը իրականացվելու են ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի կառավարության աջակցությամբ: Այս նախագծերով նախատեսվում է շուրջ 500 նոր աշխատատեղերի և մոտ 300 ձեռնարկությունների ստեղծում Հայաստանի շրջաններում:

shirak.mtad.am

Տպել Տպել