Բարեգործական հերթական ծրագիրը Արագածոտնում

Արագածոտնի մարզում իրականացվեց բարեգործական հերթական ծրագիրը:

Մարզպետարանի նախաձեռնությամբ եւ Արմենիան «Լայթհաուս» բարեգործական կազմակերպության աջակցությամբ անապահով ընտանիքներին հատկացվեցին հագուստի փաթեթներ:

Շահառուների համար նաեւ անակնկալ էր պատրաստվել: Նրանք հնարավորություն ունեցան ընտրելու իրենց նախատեսված այլ իրեր՝ կոշկեղեն, պայուսակներ, խաղալիքներ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:

Շահառուների թիվը 100 ընտանիք էր: Նրանք մարզի բոլոր տարածաշրջաններից էին, ովքեր դիմել էին աջակցության համար:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ նախապես ճշտվել էին շահառուները: Ելնելով նրանց անապահովության աստիճանից՝ առաջնությունը տրվել էր ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին:

Աջակցության բաշխումը կատարվեց տեղում, ծրագրի ներկայացուցիչների կողմից:

Առաջիկայում բարեգործական նմանատիպ նոր ծրագրեր են նախատեսվում:

Տպել Տպել