Ապրիլի 6-ին Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

Ապրիլի 6-ին Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարն ու մարզպետ Արթուր Խաչատրյանն անցկացրեցին խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ:

Ողջունելով ներկաներին, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց, որ կարևորում է մասնագետների հաճախակի այցը մարզ. «Շիրակի մարզը առավելապես գյուղատնտեսական մարզ է և գյուղատնտեսության զարգացումը մեզ համար չափազանց կարևոր է, առիթ ունեցել եմ ասելու, որ ավանդական գյուղատնտեսությամբ մեզ մոտ չեն կարողանում նորմալ եկամուտ ապահովել, պետք է կարողանանք անցում կատարել դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն, բարձրարժեք մշակաբույսերի աճեցում»:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստություններին ու մեկնարկին, պետական աջակցությամբ հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների տրամադրման հարցերին:

Համայնքապետերին հուզող` դիզվառելիքի ժամանակաին տրամադրման խնդրի մասին խոսելով` նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ամեն ինչ արվում է աշխատանքների ընթացքում բացթողումներ չունենալու համար: «Քանի որ գումարների հավաքագրման աշխատանքները սկսված են, օպերատիվ կերպով դիզվառելիքը, ֆոսֆորական,կալիումական պարարտանյութերը և սերմացուն կհասցվի գյուղացուն»,- նշեց գյուղնախարարը:

Համայնքապետերին հուզող գլխավոր խնդիրներից մեկն էլ ոոոգման սեզոնի մեկնարկին ու ոռոգման ցանցերի կառուցմանն ու նորոգմանն էր վերաբերում: Քննարկվեցին ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջրի կուտակման, ինչպես նաև սուբիսդավորվող վարկային ծրագրերը, համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացին առնչվող հարցեր:

shirak.mtad

Տպել Տպել