Սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները


ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախքան ֆրակցիայի անունից ելույթ ունենալն անդրադարձավ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին:

«Աղվանի Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր: Մենք, իհարկե, հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, որ նա կարող է քվեարկել իր խղճով և համոզմամբ, բայց սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները: Նրա կատարած քայլն այդ ավանդույթների դեմ էր: Մենք բնականաբար այդ պահվածքին անպայման համապատասխան գնահատական կտանք: Մենք որոշել ենք և այսօր քվեարկելու ենք հօգուտ Նիկոլ Փաշինյանի»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել