Ուզում ենք, որ շարժման ներուժը չմսխվի և բերի բոլորիս համար երազած Հայաստանը

«Մենք մեր բաժին պատասխանատվությունը միշտ զգացել ենք, կրել ենք և նորից էլի պատասխանատու վիճակում ենք: Եվ ուզում ենք, որ շարժման ներուժը չմսխվի և բերի բոլորիս համար երազած Հայաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այս նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ մարդը հանգիստ խղճով հրաժարական տա, մինչդեռ նախորդ համակարգում հրաժարական տալը նշանակում էր կախաղան բարձրանալ. «Այո, վարչապետի լիազորությունները պետք է էլ ավելի պակասեցնել, բայց դա չի նշանակում, որ ուղղությունը սխալ է ընտրված։ Իսկ եթե հանկարծ որևէ մեկը փորձի հետ պտտել՝ դարձնելով նախագահական, հրեշին սպանողը նորից հրեշ կդառնա»,- հավելեց նա։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տպել Տպել