Հայ դատի հանձնախումբը կոչ է անում աջակցել Հայաստանին

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր»-ի 140 մլն դոլար դրամաշնորհով

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն՝ արագացված կարգով քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը:

Կոչում նշվում է, որ այդ միջոցները կուղղվեն երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրերին:

Դրամաշնորհը հավանաբար կտրամադրվի 5 տարվա համար, նշում է Հայ դատի հանձնախումբը իր հաղորդագրությունում:

anca.org

Տպել Տպել