Արդիական հնչեղություն տալ նոր Հայաստանի արժեհամակարգին

Ձեր պատկերացումով ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնի վարչապետը անմիջական ժամանակահատվածում.

Նոյյան տապանի հարցին պատասխանում է Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Կարծում եմ որ վարչապետ Փաշինյանը կձեռնարկի այնպիսի քայլեր, որոնց արդյունքը շատ արագ կզգա ժողովուրդը։ Այդ քայլերը առաջին հերթին վերաբերվելու են մաքսային դրությանը, զբոսաշրջությանը, սոցիալական խնդիրներին, ժողովրդի անմիջականությամբ կանգնած հիմնահարցերին։

Բացի նշված հարցերից վարչապետը ունի հրաշալի առիթ համաժողովրդային շարժումը վերածելու համազգային տոնախմբության եւ համայն հայության համախմբան. դա Հայաստանի Հանրապետության հիմնադրության 100-ամյակն է։ Կարծում եմ օպերատիւ կարգով պետք է վերականգնել 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, ընդ որում ոչ միայն ներհայաստանյան հարթության վրա այլեւ հայկական աշխարհում նշելու մեր ժամանակակից պատմության ամենաէական եւ ամենաճակատագրորոշ իրադարձությունը։

Նոր Հայաստանը արդիական հնչեղությամբ մեծ խորհուրդներով կապվելու է Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման տարիներին, նկատի ունենալով այն օրերի խորհրդարանական համակարգը, ժողովրդավարական կարգերը, եւ մանավանդ ամբողջ ժողովրդի համախմբվածությունը։

Առաջնային հրատապությամբ վարչապետի առընթեր գուցե եւ իր նախագահությամբ օպերատիւ աշխատելու է Հայաստանի Հանրապետության 100-ամյակի հանձնաժողովը, որը կարող է արդիական հնչեղություն տալ Հայաստանի Ա. Հանրապետությունից նոր Հայաստանին փոխանցվող արժեհամակարգին։

Տպել Տպել