Նշանակվեցին նոր մարզպետները

Այսօր կառավարության նիստում հաստատվեց 8 մարզպետների նշանակման որոշումը: Վարչապետը շեշտեց, որ մարզպետների նշանակման հարցում հաշվի են առել քաղաքական պայմանավորվածությունները:

Եվ այսպես` Արագածոտնի մարզպետ վերանշանակվեց Աշոտ Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը,, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը:

Վարչապետը նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք՝ ի շահ ժողովրդի բարեկեցության բարձրացման:

Տպել Տպել