Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հաշվի առնելով դիմողների մեծ քանակությունը և որոշ մարդկանց տարիքն ու ֆիզիկական վիճակը՝ մարզպետը որոշեց ոմանց լսել մարզպետարանի բակում:

Մի խումբ քաղաքացիներ մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, մանկապարտեզի վերաբացման, բնակարանի ապահովման, կոմունալ- կենցաղային խնդիրների կարգավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգրերի տրամադրման, սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու, դրամական աջակցություն ստանալու ակնկալիքներով:

Իշխան Սաղաթելյանը լսեց նաև «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների գանգատը, որը կապված է ընկերության ղեկավարության կողմից աշխատակիցներին երկար տարիներ աշխատավարձ չտրամադրելու հետ:

Գեղարքունիքի մարզպետը քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրների տեղում պատասխանեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության և քննարկման ենթակա դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

gegharkunik.mtad.am

Տպել Տպել