Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հրավիրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը վերանշանակվելուց հետո հրավիրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը: Մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց այն հանձնարարականները, որոնք ստացվել են ՀՀ վարչապետի, կառավարության, նախարարությունների եւ այլ գերատեսչությունների կողմից: Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին դրանց կատարման ընթացքի մասին՝ նշելով, որ բոլոր գրություններին պատասխաններ կտրվեն ժամանակին:

Անդրադարձ եղավ նաեւ վերջին խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականներին: Լսելով դրանց կատարման մասին հաղորդումները՝ Աշոտ Սիմոնյանն ասաց, որ իր կողմից բարձրացված բոլոր հարցադրումներն ու հանձնարարականներն ուժի մեջ են: Նա հետաքրքրվեց, թե ինչ են արել վարչությունները ապրիլ ամսին հաշվետվությունների ներկայացման ժամանակ իր կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Մարզպետին չգոհացրեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ընդհանրացնելով քննարկված հարցերը՝ Աշոտ Սիմոնյանը հորդորեց առավել աչալուրջ եւ հետեւողական լինել գործառույթների կատարման մեջ, աշխատանքային ժամանակն անտեղի չվատնել, արդյունավետ օգտագործել յուրաքանչյուր ժամն ու րոպեն: Նա ասաց, որ առաջնորդվում է իր պաշտոնավարման առաջին իսկ օրվա սկզբունքներով եւ աշխատանքի հանդեպ նույն պատասխանատվությունն ու պահանջկոտությունը ակնկալում է աշխատակազմի բոլոր անդամներից:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել