ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Միջազգային ֆալկոն շարժում կազմակերպության միջազգային համագումարին

2018 թ. հունիսի 15-16-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Միջազգային ֆալկոն շարժում – Ընկերվարական միջազգայնական դաստիարակչական (International Falcon Movement –Socialist International Educational) կազմակերպության միջազգային համագումարը (international committee):

Համագումարին մասնակցում էին կազմակերպության անդամ մի քանի տասնյակ միությունների 40 ներկայացուցիչներ։

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Անուշ Հովհաննիսյանը (Հայաստան)։

Համագումարի ընթացքում նախագահությունը ներկայացրեց իր նյութաբարոյական գործունեության հաշվետվությունը։
Աշխատանոցներում քննարկվեցին որոշ երկրներում մարդու իրավունքների ոտնահարման, կրթության հասանելիության և այլ հարցեր։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը իր ելույթում խոսեց ՀՅԴ Երիտասարդականի գործունեության և ծրագրերի մասին։ Նա մասնավորապես անդրադարձավ Արցախում ՀՅԴ Երիտասարդականի կողմից տարվող աշխատանքներին, մատնանշելով Արցախի մեկուսացված լինելու և արցախյան հիմնահարցի հետևանքով երեխաների և երիտասարդների առջև ծառացած խնդիրներին, հատկապես արտասահմանում կրթություն ստանալու դժվարություններին, որպես մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում։

Համագումարի օրակարգում ներառված էին անդամ միությունների կարգավիճակի փոփոխության հարց, նոր նախագահության ընտրություն, բանաձևերի ընդունում և այլն։

Երկօրյա հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան այցելելու Եվրոպայի պատմության թանգարան՝ ծանոթանալով եվրոպայի պատմությանը և մշակույթին։

Օրակարգի վերջին կետով ընտրվեց նախագահության նոր կազմ։

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ
18 հունիս 2018

Տպել Տպել