ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով հուլիսի 1-ից կուտակայինի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի: Միայն ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ամբողջ կազմով ձեռնպահ քվեարկեց նախագծին: ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունները կողմ քվեարկեցին:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև այն բարելավում պարունակում է, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը: Այդ պարտադիր բաղադրիչը խաթարում է սերուդների համերաշխության սկզբունքը, խաթարում է անձի սեփականության իրավունքը: Մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին»,- ասաց Ռուստամյանը:

Օրենքով նախատեսվում է, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչն ամբողջովին ուժի մեջ կմտնի, համակարգին կմիանան շուրջ 80 հազար քաղաքացիներ ևս, սակայն հուլիսի 1-ից սկսած քաղաքացիները կվճարեն իրենց աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ պետությունը դրան կավելացնի 7.5 տոկոսը: Գործող օրենքով համակարգի մասնակից քաղաքացիները վճարում են իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս ավելացնում է պետությունը:

Տպել Տպել