Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Դատի դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար։

aparaj.am

Տպել Տպել