Որ նախագիծը պետք է մտնի Ազգային Ժողով

Խորհրդարանում մեկնարկել է Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԱԺ և կառավարության հանձնաժողովները պետք է լինեն այն ֆորմատը, որը որոշում է, թե, ի վերջո, որ նախագիծն է մտնում ԱԺ, և սա պետք է որպես ելակետ ընդունել:

«Առաձին քննարկումներից հետո տվյալներն ամփոփում ենք, որն ընդունելի է, այն ընդունում ենք, որն ընդունելի չէ, չենք ընդունում, ապա ուղարկում ենք Վենետիկի հանձնաժողով, որտեղ եզրակացությունը հղկում են, և վերջնական ներկայացնում ենք ԱԺ, դնում շրջանառության մեջ»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ, այս ձևաչափով համաձայնեցված աշխատելով, բոլոր շահագրգիռ ուժերին հնարավորություն են տալիս առաջարկություններ ներկայացնելու:

Տպել Տպել