Պետք է ելնել խորհրդարանի շահերից

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի բնորոշմամբ՝ մարզերից Ազգային ժողով եկող պատգամավորները չեն նպաստել ո՛չ իրենց մարզերում քաղաքական ուժերի կայացվածությանը, ո՛չ մարզերի զարգացվածությանը, ո՛չ էլ մարզում քաղաքական մշակույթի ամրապնդմանը․ «Դրեք Հայաստանի պատմությունը նայեք վերջին 20-25 տարվա․ խորհրդարանում մասնակցություն ունեցող մարզերից ընտրված պատգամավորների թիվը և մարզերում քաղաքական մշակույթի զարգացումը։ Երանի թե, սրանք իրար հետ կապված լինեին, բայց, իմ խորին համոզմամբ, սրանք իրար հետ բացարձակապես կապ չունեն, հետևաբար, եթե հիմնավորում ենք փակ կամ բաց ընտրակարգը, պետք է հիմնավորել խորհրդարանի շահերից ելնելով, ոչ թե Տավուշի մարզից մարդ կլինի, թե ոչ, որը կապ չի ունենալու խորհրդարանի որակի հետ»։

Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ Ընտրական բարեփոխումներ իրականացնելիս պետք է հաշվի առնել, որ խորհրդարանի որակը կապ չի ունենալու այն հանգամանքից, թե այնտեղ մարզերից և Երևանից ընտրված պատգամավորներն ի՞նչ տոկոսային հարաբերակցություն կունենան. «Հիմա մենք ուզում ենք շրջաններից մարդկանց ներկայություն ապահովել որպես ինքանպատա՞կ, թե՞ ուզում ենք ապահովել քաղաքական գործիչների ներկայությունը՝ որպես նպատակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

factor.am

Տպել Տպել