Քննարկվում են Արամ Մանուկյանի արձանի բացման արարողության դետալները

Այս պահին քննարկվում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման արարողության վերջին դետալները:

Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Գեղամ Մանուկյանը:

«ԱՐԱՄԻ արձանի բացման վերջին նախապատրաստական աշխատանքներն են։ Վարչապետի աշխատակազմի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչները քննարկում են բացման արարողության դետալները»,- գրել է նա։

Նշենք, որ արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 18-ին:

Տպել Տպել