«Հյուսիս-հարավ» ծրագրում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման վերջնաժամկետն անհայտ է, քանի որ չկա ֆինանսավորում»,- այս մասին այսօր Թալինում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարը: Աշոտ Հակոբյանը լրագրողներին հայտնեց նաև, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում տեղ գտած հնարավոր չարաշահումների և հափշտակումների բացահայտմամբ այս պահին զբաղվում են իրավապահները:

Հիշեցնենք, որ այս ճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2012-ին՝ տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք:

Դեռ տարեսկզբին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը Հյուսիս-հարավ ծրագրին նվիրված 4000 էջանոց փաստաթղթային ուսումնասիրություն էր կատարել և արտահայտել էր մի շարք մտահոգություններ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած գլխավոր մտահոգությունները: «Մեր ուսումնասիրության արդյունքում բացահայտվեցին մի շարք հիմնախնդիրներ, որոնք կարելի է դասակարգել չորս խմբի՝ ֆինանսական, կազմակերպական, որակական և ժամկետային: Նախահաշվային, սկզբնական պլանների համաձայն՝ այս ծրագրի իրագործման համար պետք է ծախսվեր 950 մլն դոլար, այն դեպքում, երբ 2017թ. դեկտեմբերին այն ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 2 մլրդ գումար, ինչը կասկածի տակ է դնում այս ծրագրի տնտեսական նպատակահարմարությունը և արդյունավետությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տպել Տպել