Մարզպետն այցելեց Կարբիի պտղատու ինտենսիվ այգիներ

Օգոստոսի 15-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Կարբիի պտղատու ինտենսիվ այգիներ: Նա տեղեկացավ, որ 16 հեկտար հողատարածք զբաղեցնող այգիները նորատունկ են: 2017 թվականին հիմնվել են 10 հեկտար խնձորի, իսկ այս տարի ՝ 6 հեկտար ծիրանի այգիներ: Խնձորի այգին այս տարի արդեն բերքատու է, եւ 1 հեկտարից ակնկալվում է մոտ 25-30 տոննա խնձոր: Այգիներն, ըստ էության, ապահովագրված են բնական աղետներից, քանի որ պաշտպանված են կարկտապաշտպան ցանցով եւ սնուցվում են ոռոգման կաթիլային համակարգով:

Մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հետեւողական աշխատանք են տանում ինտենսիվ այգիների ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս մարզում բերքատու է մոտ 42 հեկտար ինտենսիվ այգի՝ Կարբիում եւ Աշտարակում:

2018 թվականի ընթացքում Կարբիում ընդհանուր առմամբ հիմնվել է 15 հեկտար խնձորի եւ ծիրանի ինտենսիվ այգի, իսկ 23 հեկտար պտղատու այգի հիմնվել է Սասունիկում:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել