Զերծ մնալ ուրիշին մրոտելու հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքից

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ:
Նախ այս պահին համոզմունք ունեմ, որ ընտրությունները կանցնեն վստահության մթնոլորտում և ժողովուրդը կկատարի իր քաղաքացիական պարտքը կամ ավելի ճիշտ է ձևակերպել, որ կիրացնի իր ընտրական իրավունքը: Դրա համար կան և՛ պայմաններ, և՛ միջավայր, պատշաճ կազմակերպելու համար:

Մնում է քաղաքական կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները փորձեն հասունություն ցուցաբերել և նախընտրական քարոզչության շրջանում ու դրանից հետո, իրենց դրսևորեն քաղաքական բարձր մակարդակի վրա գտնվող ուժին հարիր, զերծ լինեն ցեխ նետելու ցածրամակարդակ մոտեցումներից և դրա փոխարեն իրենց ժամանակն ու ռեսուրսը օգտագործեն իրենց թեկնածուներին և ծրագրերի ներկայացման նպատակով:

Շատ եմ ուզում իսկապես տեսնել բարձր մակարդակի ընտրություններ, որը նոր որակ և մշակույթ կձևավորի մեր հասարակական, քաղաքական կյանքում:

Ժամանակն է որ զերծ լինենք նաև ուրիշին մրոտելու հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքից»:

yerkir.am

Տպել Տպել