Նկարիչ, ուսուցիչ, ազատամարտիկ. ո՞վ է քաղաքապետի դաշնակցական թեկնածուն

Միքայել Վաղինակի Մանուկյան

Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ-ձեւավորող: 2008թ.՝ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը: Պատմության, իրավունքի ուսուցիչ:
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Արցախյան ազատամարտի մասնակից է:

1992-2002թթ. եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, 03.01.2002-01.12.2002թթ.` ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:

01.12. 2002-12.05.2007թթ. եւ 01.06.2012-16.01.2014թթ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2014թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
2017թ. հունիսի 9-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2017թ․ հուլիսի 28-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
2018 թ․ մարտի 15-ին նշանակվել է ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ
2018 թ․ հունիսի 11-ին վերանշանակվել է ԲՆ անտառային կոմիտեի նախագահ

Պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար» (1994թ., ԼՂՀ), «Մարշալ Բաղրամյան» (2003թ., ՊՆ), «Մարտական ծառայություն» (2007թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Տպել Տպել