Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին լուրերը հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Նման ապատեղեկատվությունների մենք ականջալուր ենք լինում ամեն օր: Չեմ կարծում, որ այդ տեսակ չճշտված տեղեկատվությունների հրապարակումը որևէ կերպով նպաստում է ընտրական քարոզարշավի բնականոն ընթացքին»,- նշեց Ա. Համբարձումյանը:
News-ը գրել է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը որոշել է լքել Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաձայնության կառավարությունը:
Ըստ լրատվամիջոցի՝ փաստաթուղթն արդեն պատրաստ է, պարզապես, դեռևս չեն հրապարակում, սակայն դուրս կգան Երևանի ավագանու ընտրությունից առաջ կամ անմիջապես հետո։
Նշենք, որ ՀՅԴ-ն այժմ կառավարությունում ունի երկու նախարարական պորտֆել՝ Գյուղատնտեսության նախարարությունը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։