Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Քննարկվեց ՀՀ կառավարությունից, պետական գերատեսչություններից ստացված հանձնարարությունների եւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ոռոգման ջրի մատակարարմանը, աղբահանության կազմակերպմանը, հրատապ ծրագրերի ընթացքին, կրթության, առողջապահության ոլորտներին առնչվող հարցեր:

Մարզպետը կարեւորեց սուբվենցիաների տրամադրման ծրագրին ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Նա զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետին հանձնարարեց մանրակրկիտ աշխատել յուրաքանչյուր համայնքում՝ ծրագրի առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Անդրադարձ կատարվեց սեպտեմբերի 18-ի երեկոյան Ն. Սասնաշեն, Վ. Սասնաշեն, Վ. Բազմաբերդ, Օհանավան, Կարբի, Ուշի, Բյուրական, Անտառուտ, Օրգով, Ղազարավան, Բազմաղբյուր համայնքներում գրանցված կարկտահարությանը: Մարզպետը հանձնարարեց ուսումնասիրել պատճառված վնասի չափերը եւ ներկայացնել տեղեկատվություն:
Քննարկված հարցերի շուրջ Աշոտ Սիմոնյանը նոր հանձնարարականներ տվեց:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել