Միլսն իր ժամեկտն ավարտում է անշրջահայաց հայտարարություններով

ԱՄՆ դեսպանը Հայաստանում իր ժամկետն ավարտում է անշրջահայաց հայտարարություններով: Այս մասին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` EVN Report-ի հետ հարցազրույցում արված հայտարարությանը:

«Դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանում իր պաշտոնավարումն ավարտում է Արցախի մասին անշրջահայաց հայտարարություններով: Ցավոք, դրանք պաշտոնավարումը նշանավորվեց փոփոխական նպատակներով եւ կորսված հնարավորություններով: Չափից շատ խրատներ եւ չափազանց քիչ գործողություններ: Ինչպես նաեւ` ոչ մի կրկնակի հարկման մասին համաձայնագիր ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ», – ասել է Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ դեսպանն ասել էր՝ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «օկուպացված տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձությունները, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար է դարձնում:

news.am

Տպել Տպել