Ինչպես կարելի է Դաշնակցությանը մոռանալ առաջարկությունների փուլում և հիմա ամեն ինչում մեղադրել Դաշնակցությանը

«Ունեինք երկու բացակա, բայց դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն կողմ չի քվերակել։ Նա միշտ հայտարարել է, որ կողմ է այս փոփոխություններին, թեև մեր առաջարկած էական փոփոխությունները չէին արձանագրվել նախագծի մեջ, բայց առաջընթաց կար նախորդի համեմատ և հայտարարել ենք, որ կողմ ենք քվեարկելու, և այդպես էլ արել ենք»,- ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ իրենք առաջարկում էին ԸՕ-ն կայանա, հետո նոր որոշվի ընտրությունների ժամկետը․ «Ֆիքսվել էր դեկտեմբեր, և ամեն ինչ արվում էր դեկտեմբերին հասցնելու համար, և դա էր էական սխալը։ Եվ պետք է պատճառն այստեղ փնտրել և ոչ թե, թե քանի բացակա քանի խմբակցությունից կա»,-հավելեց պատգամավորը։

Նա նաև նշեց, թե ինչպես կարելի է Դաշնակցությանը մոռանալ առաջարկությունների փուլում և հիմա ամեն ինչում մեղադրել Դաշնակցությանը։

Տպել Տպել