Արցախի ժողովրդի և պետության համար կարևոր և ոչ կարևոր շրջաններ գոյություն չունեն

«Հարգելի գործընկերներ,

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԱՀ տարածքների հանձնման հետ կապված և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում կատարած հայտարարությունների խորապատկերի վրա «տարածքներ խաղաղության դիմաց» տխրահռչակ կարգախոսի նորից շրջանառության մեջ հայտնվելու հանգամանքը մեզ հուշում են, որ որոշ ուժերի կողմից փորձ է արվում խախտել ԱՀ տարածքային ամբողջականությունը՝ վտանգի տակ դնելով երկրի անվտանգությունը և տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ գոյակցության հնարավորությունը:

Այս պատասխանատու ամբիոնից ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ Արցախի ժողովրդի և պետության համար կարևոր և ոչ կարևոր շրջաններ հասկացություններ գոյություն չունեն, դրանք մեկ միասնական երկրի հավասարազոր մասեր են: ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքները սակարկության ենթակա չեն:

Միաժամանակ ակնկալում ենք նաև իրավասու մարմինների համապատասխան վերաբերմունք»,- հայտարարել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը՝ հոկտեմբերի 31-ին կայացած ԱՀ ԱԺ նիստի ժամանակ:

aparaj.am

Տպել Տպել