Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին:
Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել «Հեռուստամարաթոն 2018»-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ նրա կառույցների մասնակցությանը վերաբերող հարցերին: