Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը քաղաքական շարժառիթ է ունեցել

Շահան 1 Ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ ընթացքը բխում է թե՛ պետության և թե՛ հասարակության շահերից. սա համազգային առաջադրանք է:

Անկախ ընտրությունների արդյունքից, թեկնածուների մոտեցումներից, տարբեր հայացքներից և դիրքորոշումներից՝ ընտրությունները մեր երկրում պետք է անցնեն արդար, հանգիստ, խաղաղև քաղաքակիրթ պայմաններում,և սա բխում է թե՛ պետության,թե՛ հասարակության շահերից։

«Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանը:

Խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին՝մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ընտրությունների բնականոն ընթացքին, հայ ժողովրդի անվտանգությանը խոչընդոտողը մեր ազգի թշնամին է. «Նորմալ ընտրություններ անցկացնելը համազգային առաջադրանք է։Առաջադրված համազգային այս մոտեցման խափանման փորձ կատարողը աշխատում է խոչընդոտել համազգային առաջադրանքի իրագործումը և դրանով նպաստում է մեր երկրի ու ժողովրդի թշնամիներին»։

Մեր հարցին՝ այդուհանդերձ, Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն ունի՞ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ, Գանդահարյանը պատասխանեց. «Երբ մահափորձը խոչընդոտում է խաղաղ,հանգիստ և քաղաքակիրթ պայմաններով ընտրություններ անցկացնելու համազգային առաջադրանքի իրականացմանը և իբրև այդպիսին հարվածում պետականության և հասարակության շահերին, ուրեմն քաղաքական շարժառիթ է ունեցել»:

Մարիամ Գրիգորյան

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել