Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

Աչցախ Փետրվարի 21-ին ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Լեռնիկ Հովհաննիսյանի, ԼՂՀ Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի եւ SILBA «Աջակցություն ազատության եւ ժողովրդավարության նախաձեռնության համար» կազմակերպության նախագահ, Դանիայի Թագավորության խորհրդարանի իրավախորհրդատու Ջենս-Քրիստիան Լյութխենի հետ:

1994 թ. ստեղծված կազմակերպությունը դիտորդական առաքելությւոն է իրականացնում Ուրկաիայում, Բելոռուսում, եվրոպական այլ երկրներում, ինչպես նաեւ արդեն մեկ տարի է` Հայաստանում եւ Ադրբեջանում:

Պարոն Լյութխենը հանդիպումեր է ունեցել ԼՂՀ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական, ԼՂՀ արտաքին քաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն հետ կապված հարցեր:

ՀՅԴ Արցախի ԿԿ քարտուղար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ ԼՂՀ-ում առավել կայացած եւ զարգացած է ժողովրդավարական ինստիտուտը, քան հարեւան Ադրբեջանում:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հարցին ի պատասխան ներկայացրեց Արցախյան շարժման նախապատմությունը, եւ ընդգծեց, որ Արցախյան շարժումը կանխեց Ադրբեջանի կողմից սկսված մի նոր ցեղասպանություն:

Դաշնակցական պատգամավորը անդրադարձավ ԼՂՀ միջազգային ճանաչման անհաժեշտությսնը, մատնանշելով, որ, օրինակ, ԼՂՀ քաղաքացի լավ ու ուժեղ սպոտսմենը չի կարողանում մասնակցել միջազգային մրցաշարների իր երկրի չճանաչվածությամբ պայմանավորված:

Ա. Սարգսյանը հավելեց, որ Լեռնային Ղարաղաբը 20-րդ դարասկզբից սկսած Ադրբեջանի բոլոր իշխանությունների համար եղել է սոսկ տարածք, իսկ մեզ համար այն հայրենիք է:

Պարոն Լյութխենը եւս համակարծիք էր, որ խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի եւ պաշտպանվի մարդու իրավունքը:

«ԱՊԱՌԱԺ»

Տպել Տպել