Հոգեհանգստեան արարողութիւն՝ Սումգայիթի զոհերի յիշատակին

20130301Երէկ՝ ուրբաթ, մարտի 1-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցւեց ս. պատարագ եւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Սումգայիթում ադրբեջանական վայրագութեանց զոհ գնացած անմեղ հայորդիների հոգիների խաղաղութեան համար:

Կրօնական արարողութեանց նախագահեց եւ օրւայ առիթով քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Արարողութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան աշխատակազմը, Թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ «Ալիք» հաստատութեան ու օրաթերթի ներկայացուցիչներ եւ հոծ թւով հայորդիներ:

Նշելի է, որ հինգշաբթի, փետրւարի 28-ի երեկոյեան ժամը 7-ին Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում եւս կայացել է հոգեհանգստեան արարողութիւն, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի, ի յիշատակ Սումգայիթում ադրբեջանցիների վայրագութեան զոհ գնացած անմեղ հայորդիների: Սոյն արարողութեանը եւս ներկայ էին՝ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ ու համայնքի անդամներ:

«ԱԼԻՔ»

Տպել Տպել