ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է ամերիկայահայությանը

ministeraghabalyanԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկահայությանը հետամուտ լինել, որպեսզի իրենց օրենսդիրները մասնակցեն ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ազգային ազատագրական շարժմանը նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից` «Արցախը զգում է մեր կարիքը, նրա քաջ ժողովուրդը արժանի է մեր աջակցությանը» կոչով ANCA-ն դիմել է ամերիկայի հայությանը` ստանալու իրենց օրենսդիրների աջակցությունը Արցախի ազատության և անվտանգության իրավունքի պահպանման գործում:

«Ադրբեջանի հակահայկական սպառնալիքների և ագրեսիայի պայմաններում մեզ համար կենսական նշանակություն ունի, որ դուք դիմեք ձեր սենատորներին և կոնգրեսականներին` աջակցելու Արցախի ազատության և անվտանգության իրավունքին` այցելելով մարտի 13–ի միջոցառմանը»,- նշված է հայտարարությունում:

Պատմական այս իրադարձությանը կմասնակցեն ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՄՆ կոնգրեսականներ, Վաշինգթոն քաղաքի ներկայացուցիչներ և ամերիկահայ առաջնորդներ:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել