Ինչպիսի՞ն է արգենտինահայության արձագանքն ու գնահատականը Պապի ընտրությանը

130314-ՄարիոՆալբանդյանՀռոմի նոր Պապի ընտրության վերաբերյալ արգենտինահայության արձագանքին եւ գնահատականներին տեղեկանալու համար «Երկիրն այսօրը» զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի հետ՝ ուղիղ կապ հաստատելով Արգենտինա։

Ինչպես նշեց Նալբանդյանը, կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն մոտ հարաբերություններ է ունեցել Բուենոս Այրեսի հայ բավականին ազդեցիկ համայնքի հետ, առիթներ է ունեցել մասնակցելու համայնքային միջոցառումների։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հռոմի նորընտիր Ֆրանչեսկոս պապը 7 տարի առաջ, Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 91-րդ տարվան նվիրված միջոցառումների ժամանակ, կոչ է արել Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել Տպել