ՀՅԴ-ն վճռական է «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցում

Արծվիկ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Արտոնագրային վճարների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողում պատգամավորներն այսօր որոշել են` փորձել համաձայնության գալ այս հարցի շուրջ եւ եթե հնարավոր է` հանդես գալ մեկ ընդհանուր նախագծով:

ՀՅԴ-ի առաջարկությունները, որ էապես թեթեւացում է նախատեսում ստոմատոլոգների համար` կառավարությունը մերժել է: Դաշնակցական պատգամավորները, սակայն, զիջումների գնալ չեն պատրաստվում։ Ստոմատոլոգների խնդիրը ՀՅԴ պատգամավորի թիմը քննարկել է հենց առաջին օրվանից. Արծվիկ Մինասյանը հստակ հաշվարկներ է արել. 3-4 անգամ ավելի թանկ հարկային բեռը ոլորտը կաթվածահար կանի:

«25-30 մլն դրամ շրջանառություն պետք է ունենան փոքր կազմակերպությունները, որ կարողանան այս բեռի տակ դիմանալ: Կլինեն կլինիկլաներ, որ կդիմանան, սակայն խոշորները։ Մեր առաջարկը վերաբերում է հենց դրան, որ ոչ թե աջակցենք խոշորներին, այլ փոքր ու միջինը զարգացնենք: Օլիգոպոլիկ շուկայի սկզբունք դնում եւ մենաշնորհացնում են էդ ոլորտը, փոքր ու միջին բիզնեսը դուրս է մնում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Խնդրի լուծման տարբերակներն Ազգային ժողովում նախ առանձին խմբակցություններում է քննարկվել: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իրենց տարբերակները օրենքի նախագծի տեսքով կառավարություն են ուրակել: ՀՅԴ-ին կառավարությունը կոշտ պատասխան է տվել, ԲՀԿ-ին մերժել է, ՀՀԿ-ին` դեռ հայտնի չէ: Սակայն նույն մերժման մեջ կառավարությունը հակասում է հենց ինքն իրեն, նախարարությունների գնահատականները մեկը մյուսին ժխտում է:

ՀՅԴ-ի առաջարկությունների մեջ նաեւ բժիշկների համար ամենաանտրամաբանական հարցերի համար է լուծում տրվում` մանկական ստոմատոլոգիայի. այն, ինչպես հայտնի է պետպատվերի շրջանակում է, այս դեպքում հարկման մեխանիզմները, ըստ տրամաբանության, չեն կարող նույնը լինել: Ստոմոտոլոգների համար նաեւ անընդունելի է ատամնատեխնիկի աշխատանաքի հարկման տրամաբանությունը:

Տնտեսական հանձնաժողովի նիստում պատգամավորները որոշեցին. ոչ թե առանձին-առանձին տեսակետները պարզաբանեն, այլ փորձեն ի մի բերել դրանք ու միասնական ներկայացնեն գործադիրին: Արծվիկ Մինասյանը միասնական հանդես գալու առաջարկին կողմ է, սակայն խոստովանում է` տեսակետները շատ են տարբեր: Ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում իրենք օրինագիծը կքննարկեն արդեն արտահերթ նիստում:

Տպել Տպել