
Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը օգոստոս 7-ի երեկոյան մասնակցեց Ամերիկայի Ասորիա-ամերիկյան միության եւ Ասորիների ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի համատեղ կազմակերպած ոգեկոչման արարողությանը՝ Ասորիների հիշատակի օրվա առիթով։ Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ատենապետուհի Նորա Հովսեփյանն իր ելույթում ցավ հայտնեց, որ անցյալ տարի Միացյալ Նահանգների կոնգրեսը եւ Եվրախորհրդարանը «Իսլամական պետության» կողմից կատարված ոճիրները «ցեղասպանություն» որակեցին, սակայն մերժում են…














