
Ադրբեջանական կողմը հերթական հակահայկական հարվածն է նախապատրաստում` հովանավորելով ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատ ներկայացված հիմնավորապես կողմնակալ և փաստացիորեն սխալ HCR 1020 բանաձևը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ «Հայ դատի» հանձնախմբից, բանաձևը վերաբերում է Խոջալույի դեպքերին և Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել փետրվարի 21-ին: ԱՄՆ «Հայ դատն» արդեն նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել հակազդելու Ադրբեջանին և խոչընդոտելու բանաձևի ընդունումը:…






