
ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ոչ պաշտոնական այցով այս օրերին գտնվելով Ավստրալիայում, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքային կառույցների, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Հուլիսի 3-ին, Սիդնեյ քաղաքում հյուրընկալվելով ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի…










