Հ.Յ.Դ. Արցախ

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հկտեմբերի 14-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիություն եւ ազատություն» օրենքի բարեփոխված տարբերակին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Փափազյանի խոսքով, թուրքերը բավական ակտիվ աշխատանք էին տանում, որ խափանեն օրինագծի ընդունումը, սակայն դա նրանց չի հաջողվել.…

Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են եղել անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարներ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիյենկոն: Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնավորապես նշել է. «Հասարակությունում…

Կոչ եմ անում երկու թեկնածուներին էլ պայքարել հայ համայնքի աջակցության համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, քանի որ ո՛չ Քլինթոնը, ո՛չ էլ Թրամփը հստակ հայտարարություն չեն արել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այսպիսի մեկնաբանություն տվեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վարչության անդամ Քենեթ Խաչիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ամերիկահայ համայնքի և հայկական կազմակերպությունների դիրքորոշմանը վերաբերող…

Բազիլիկատայի մարզային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) սեպտեմբերի 27-ին, միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Բանաձեւի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին: Բանաձեւում նշվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ 1919թ. թուրքական ռազմական տրիբունալի կողմից: Փաստաթղթում նաեւ ընդգծվում…

Գառնի՝ հզոր, բարեկեցիկ, հոգևոր

Գառնի մտնելիս չես ասի, թե գյուղը պատրաստվում է համայնքապետի ընտրության: Ավելորդ աղմուկներ, պաստառներ, հավաքված խմբեր չես տեսնի: Մեծ գյուղի մարդիկ իրենց այգիներում իրենց գործին են: Մինչդեռ թվում էր՝ համայնքապետի 4 թեկնածու և 5600-5800 ընտրող ունեցող գյուղը ընտրություններից մի քանի օր առաջ պիտի եռար նախընտրական հևքով: Խաբուսիկ չէ՞ր արդյոք մեր առաջին տպավորությունը: Ինչպես հետո պարզվեց՝ այո:…

ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախարարը նշել է, որ վերջիններս շատ կարևոր առաքելությամբ են ժամանել Հայաստան: «ժողովրդավարության մի ճանապարհ ենք որդեգրել, որի հիմքում ընկած են ընտրությունները և ձեր աջակցությունը և հետագա ուղեցույցները մեզ համար կլինեն շատ կարևոր»,-ասել է նախարարը: Դավիթ…

Կարեն Կարապետյանն այն ճիշտ անձնավորությունն էր, որ պետք է նշանակվեր՝ ղեկավարելու ռեֆորմների գործընթացը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակմանը և նրա հետ տեղի ունեցած հանդիպմանը։ «Կարեն Կարապետյանը շատ բանիմաց մարդ է, փորձառու։ Եվ ամենակարևորը, ժամանակակից մարտահրավերներն ընկալող և դրան համապատասխան պոտենցյալ ունեցող անձնավորություն է։ Դրա համար վստահ եմ՝ հենց նա այն ճիշտ անձնավորությունն էր, որ պետք է նշանակվեր՝ ղեկավարելու…

Քալիֆորնիայի հայ համայնքը պատրաստվում է դիմավորել Կարո Փայլանին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը սեպտեմբերի 24-26-ին պատրաստվում է այցելել ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի հայ համայնքին ու մասնակցել մի շարք միջոցառումների՝ մասնավորապես գիտական համաժողովի, հայ համայնքի հետ ընթրիքի, հայկական եկեղեցում պատարագի, նաեւ Asbarez պարբերականի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպմանը: Ինչպես հայտնում է asbarez.com-ը, Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական (HDP) կուսակցությունը ներկայացնող Կարո Փայլանը, ով շատ ակտիվ է Ստամբուլի հայ համայնքին…

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Դաշնակցության նախաձեռնած համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում

Սեպտեմբերի 3-ին, Արցախի Հանրապետության 25-ամյակը ռիթով Երեւանում ՀՅԴ-ի կազմակերպած միջոցառմանը, բեմը տրամադրվեց հեղափոխական-հայրենասիրական երգի վարպետներին, ովքեր հանդես եկան սիրելի երգերի համատեղ կատարումներով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ – ՀՅԴ-ի նախաձեռնած հավաքն անցավ լեփ-լեցուն դահլիճում

Հայկական երկու պետությունների օրհներգերը հնչում են այն մարդկանց ներկայությամբ, որոնց մեծ մասը քառորդ դար առաջ հազարավորների հետ միացավ այս շենքի պատերից դուրս հնչած կոչին ու զենքով գծեց նորանկախ Արցախի սահմանները: