Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հկտեմբերի 14-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիություն եւ ազատություն» օրենքի բարեփոխված տարբերակին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:fotorcreated-121

Փափազյանի խոսքով, թուրքերը բավական ակտիվ աշխատանք էին տանում, որ խափանեն օրինագծի ընդունումը, սակայն դա նրանց չի հաջողվել. «Սա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը: Եթե լինի դիմում, հարցը կարող է քննարկվել նաեւ Սահմանադրական խորհրդում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի Սենատը հետաձգել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 12-ին, սկսել է քննարկել «Քաղաքացիություն եւ ազատություն» օրենքի բարեփոխված օրինագիծը, սակայն կեսգիշերն անց, քննարկումները դեռ չավարտած, նիստի նախագահը որոշել է քննարկումը հետաձգել երկու օով:

Օրինագծի 37-րդ, 38-րդ հոդվածները վերաբերում են Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը:

Քննարկումներին հետեւել են Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները՝ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը:

Հատկանշական է, որ նույն իրիկունը՝ այն ժամերին, երբ ընթանում էին քննարկումները, Ծերակույտի նախագահը՝ Ժերար Լառշեն, ընդունել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանին, եւ այդ հանդիպմանը հաջորդել է Ծերակույտի ֆրանս-թուրքական բարեկամության խմբի ընթրիքը:

news.am

Տպել Տպել