
ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր Արտաշատում կայացած նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Դաշնակցությունն առաջիկա ընտրություններին գնում է լավատեսությամբ, և այդ լավատեսությունն իրական հիմքեր ունի հենց իրենց աշխատանքի և նվիրման արդյունքում: «Լավատեսությունը մենք երկար տարիների մեր աշխատանքի գնով ենք վաստակել: Մենք այս ընտրություններին գնում ենք ոչ թե ոմանց նման խոստումներ…














