Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու ամեն մի երևանցու կյանքում. հայտարարություն

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում Արաբկիր վարչական տարածքի` ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածուները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արաբկիր վարչական տարածքի հարգելի բնակիչներ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր ավարտին։ Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով մենք առաջադրվել ենք որպես ավագանու թեկնածուներ։ Անցնող երկու տարիներին Արաբկիր վարչական շրջանի կառավարումը վստահվել էր Դաշնակցության, որի կողմից առաջադրված…

Հաղորդագրութիւն ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Շրջանային Յանձնախումբի Լիագումար Երրորդ Ժողովի

Արցախեան հիմնահարցի վերաբերեալ, ժողովը վերստին հաստատեց յանձնախումբին վճռականութիւնը՝ զայն դարձնելու օրակարգի կիզակէտ, չխնայելով ոչ մէկ ջանք, որ Գանատայի մէջ Արցախեան հիմնահարցը ունենայ այնպիսի դրական անդրադարձ, որ ի վերջոյ զայն յանգեցնէ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման: Շաբաթ, 15 Սեպտեմբեր 2018-ին, Օնթարիո նահանգի Քինկսթըն քաղաքին մէջ գումարուեցաւ ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Շրջանային Յանձնախումբի 2017-19 երկամեակի երրորդ լիագումար ժողովը:…

Մամուլի հաղորդագրություն

2018 թվականի սեպտեմբերի 14-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, Արցախում և սփյուռքում տիրող ընդհանուր իրավիճակն…

ՀՅԴ-ն ցավակցություն է հայտնում Հունաստանին

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը խորապես ցավակցում է եղբայրական հույն ժողովրդին՝ Աթենքի մերձակայքում հրդեհների պատճառած անդառնալի մարդկային կորուստների և վնասների կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում նաև զոհերի հարազատներին: Լիահույս ենք, որ հույն ժողովուրդը կհաղթահարի այս ծանր փորձությունը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին 25 հուլիս 2018

Մամուլի հաղորդագրություն

Սույն թվականի մայիսի 28-ին, ժամը 18։00-ին, Հայաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում ՀՅ Դաշնակցությունը կազմակերպում է քայլերթ՝ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Ազատության Հրապարակ-Հյուսիսայնի պողոտա-Հանրապետության Հրապարակ երթուղով: Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք և օրվա խոսքերի ունկնդրում: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 27.05.2018

Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ. Սևծովեան տարածաշրջանի ժողովին

2018 թ. մայիսի 3-6-ը Ուկրայինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (International union of socialist youth, IUSY) Սևծովեան տարածաշրջանի երկրների համագործակցութեան ժողովը։ Ժողովին մասնակցում էին 30 պատուիրակներ 9 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրայինա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Բուլղարիա։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը ներկայացնում էր Արշակ Մեսրոպեանը։ Ժողովում մասնակիցները զեկուցեցին իրենց երկրների քաղաքական իրավիճակի և պատկան…

Հաղորդագրություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին…

Հաղորդագրություն

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ: Դաշնակցությունը անցած օրերի ընթացքում երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջեւ կանգնած…

Հաղորդագրություն

Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 21.04.2018 թ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը` – նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, – հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի…