Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ. Սևծովեան տարածաշրջանի ժողովին

2018 թ. մայիսի 3-6-ը Ուկրայինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (International union of socialist youth, IUSY) Սևծովեան տարածաշրջանի երկրների համագործակցութեան ժողովը։

Ժողովին մասնակցում էին 30 պատուիրակներ 9 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրայինա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Բուլղարիա։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը ներկայացնում էր Արշակ Մեսրոպեանը։

Ժողովում մասնակիցները զեկուցեցին իրենց երկրների քաղաքական իրավիճակի և պատկան կազմակերպութիւնների գործունէութեան մասին։ Քննարկուեցին տարածաշրջանում առկայ հակամարտութիւնների հետ կապուած հարցեր և դրանց խաղաղ կարգաւորման լուծման ուղիները։

Ժողովն անդրադարձաւ նաև երիտասարդական միութիւնների անելիքներին, յատկապէս յետխորհրդային երկրներում՝ կաշառակերութեան դէմ պայքարի, աղքատութեան վերացման, ընկերային արդարութեան և իրաւահաւասարութեան հաստատման առընչութեամբ։

Ը.Ե.Մ.Մ. Սևծովեան տարածաշրջանի ժողովի աւարտին ընդունուեց յայտարարութիւն, որում ի շարս այլ հարցերի, պատուիրակներն իրենց աջակցութիւնն ու համերաշխութիւնը յայտնեցին Հայաստանում ծաւալուած համաժողովրդական շարժմանը։

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպութիւնն է, որին անդամակցում են աւելի քան 143 կազմակերպութիւններ աշխարհի շուրջ 100 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրավ անդամ է։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
Երևան
10 մայիս, 2018 թ.

Տպել Տպել