Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է tvnz.co.nz նորզելանդական կայքը: Կայքը հիշեցնում է, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը և պնդում է, որ հայերը զոհ են գնացել պատերազմին, շարունակում է պնդել, որ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ չի եղել: «Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է պատմությունը…

Նոր Զելանդիայում տրվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը

Նոր Զելանդիայում տրվել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է Հայ Դատի կենտրոնական խորհուրդը: Նոր Զելանդիայի Հայ Դատի հանձնախմբի նպատակն է լինելու բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը: Նոր ձևավորված հանձնախմբի ղեկավարն է լինելու Հուրի Ելդիզյանը: «Մեր առաջնային նպատակներն են Նոր Զելանդիայի և Հայաստանի միջև ավելի սերտ մշակութային և առևտրային կապերի…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Արծվիկ Մինասյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել երկու բարեկամ երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, նշել, որ դրանք անհրաժեշտություն կա բարձրացնելու քաղաքական և…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Օգոստոսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ մարզպետարան այցելեց 16 քաղաքացի՝ Կարբի, Կաթնաղբյուր, Վ. Բազմաբերդ, Ակունք, Սասունիկ, Դաշտադեմ, Նոր Եդեսիա, Ղազարավան, Նոր Ամանոս, Օհանավան, Աղձք գյուղական համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից: Դիմումներից մեծ մասը՝ 14-ը, դրամական աջակցությանն էին վերաբերում եւ բոլորն էլ բավարարվեցին: Եղան նաեւ անձնական բնույթի հարցադրումներ,…

Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը տրամադրվող օժանդակությունը՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Այնուհետև նախարարը ներկայացրել…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ջուն Յամադայի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Միգումի Մաեկավան։ Ողջունելով դեսպանին և շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարության…

Այս պահին կառավարությունը չունի Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնություն

Կառավարությունն այս պահի դրությամբ որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու առնչությամբ: Օգոստոսի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Սևանից մեկ կաթիլ ավել բաց թողնելու համար պետք է լինի Ազգային ժողովի որոշում: Այսօրվա դրությամբ կառավարության կողմից նման նախաձեռնություն չի եղել, որ ավել ջուր բաց…

Հայ-թուրքական հարաբերությունների հարցով, վարչապետը նոր բան չի ասել

Հուլիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս հայտարարության եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ: -Պարո՛ն Մանոյան, վարչապետի հայտարարությունն առ այն, որ…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ֆրանս Վիկերսի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեն, ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՏԶՆ միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին ցուցաբերած աջակցության…

Հիմնական նպատակը Մերձավոր Արևելքում Արցախի ճանաչողությունը բարձրացնելն է

Հուլիսի 20-22-ը Արցախում էին Մերձավոր Արևելքում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Արցախի գրասենյակի պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առիթով հավաքվել էին Արցախի բոլոր ներկայացուցչությունների պատասխանատուները: Արտաքին աշխարհում Արցախը ներկայացնողները մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել, միմյանց լսելով, կարծիքներ փոխանակել և նախանշել առաջիկա գործունեության ուղղությունները: Մերձավոր Արևելքում Արցախի գրասենյակի…