
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12֊ին ՀՀ մշակույթի նախարարությունում էր՝ հայաստանյան գործընկերների հետ քննարկելու Հայաստան-Արցախ մշակութային համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունները: «Ի թիվս մշակույթի մի շարք ոլորտների, Արցախում փորձում ենք նոր քաղաքականություն մշակել, հատկապես գրադարանների ու թանգարանների ուղղությամբ: 2019-ին շահագործման կհանձնվի Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը: Այժմ քայլեր են իրականացվում…