Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ներքաղաքական պայքարը 100 – ամյակի հետ կապելն անընդունելի է

«Ոստիկանությունը անհամաչափ է գործել, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բոլոր մանրամասները ճշտվեն: Եվ դեմ էլ չենք, ամեն ինչ քննարկել ղարաբաղյան իշխանությունների հետ»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ անընդունելի է համարում այդ քաղաքական ուժերի ձգտումը՝ կապել ներքաղաքական պայքարը 100 ամյակի հետ, քանի որ դա թուլացնում է…

Գոյատևման 100 տարի

Միջոցառումներ՝ Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նախանշված հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով 2015 թվականի ապրիլի 20-ին Կալիֆորնիայի տարբեր հատվածներից ակտիվիստներ հավաքվելու են Կապիտոլի նահանգի Սակրամենտո քաղաքում: Միջոցառումն անցկացնելու են Հայ Դատի Արեւմտյան Ամերիկայի հանձնախումբն ու Կալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովը: Այդ օրը անցկացվելու են հիշատակի արարողություններ, նահանգային օրենսդիրների հետ հանդիպումներ, ցուցահանդես: Այս տարի հիշատակի օրվա հիմնական…

Հայ դատի հանձնախումբը ողջունել է Կոնգրեսի Հայկական խմբի հանրապետական համանախագահին

Ամերիլայի Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Իլինոիս նահանգի կոնգրեսական Ռոբերտ Դոլթին` ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբի հանրապետական համանախագահ դառնալու կապակցությամբ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ողջունել է Դոլթի կողմից այս պաշտոնի ստանձնումը: Նա հիշատակել է կոնգրեսմենի մեծ նվիրումն ու աշխատանքներն այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը, ինչպես նաև աջակցությունը Լեռնային…

Կոլորադոյի Սենատը քվեարկությունից հանել է ադրբեջանամետ բանաձևը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը մերժել է քվեարկության դնել ադրբեջանա-ամերիկան համագործակցության ամրապնդմանը նպաստող SJR15-006 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձևը քվեարկությունից հանելու ժամանակ Սենատում ներկա է եղել Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևը: Քվեարկությունը տեղի կունենա միայն մայիսի 15-ին: «Մենք ուրախ ենք, որ Կոլորադոն էլ միացավ Հավայի, Հարավային Դակոտա,…

Հայաստանը մեր հայրենիքն է, մեր երկիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյան։ – Պարոն Փափազյան, Դուք մասնակցում էիք ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստին, որի վճիռը կհրապարակվի ամիսներ հետո: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոպական դատարանից: – Մենք հույս ունենք, որ այս դատավարությունից դրական վճռով դուրս կգանք: Հնարավոր չէ պատկերացնել, որ Փերինչեքը կարող…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Կոլորադոյի Սենատին կոչ է անում մերժել ադրբեջանա-ամերիկյան համագործակցության բանաձևը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը պատրաստվում է հունվարի 29-ին քվերակության դնել ադրբեջանա-ամերիկան համագործակցության ամրապնդմանը նպաստող SJR15-006 բանաձևը, որը մերժելու կոչ է արել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, բանաձևն առաջադրվել է սենատորներ Լարի Քրաուդերի, Լաուրա Վուդսի և Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Էդվարդ Վիգիլի կողմից: Պարբերականը տեղեկացնում է նաև, որ նախատեսվում է միջոցառում…

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությունը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին բացառիկ քաղաքական զորակցության նշան էր: Իր ներկայությամբ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ իր պաշտոնական աջակցությունն է ցուցաբերում հայերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: «Նախագահը նշեց, որ…

ՄԻԵԴ-ի առջեւ թուրքերի ցույցն ակնհայտորեն հակառակ արդյունքն ունեցավ

Ստարսբուրգում, այսօր՝ հունվարի 28-ին, Մարդու իրավունքների դատարանի գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով քննության ժամանակ հայերն ու թուրքերը զուգահեռաբար ակցիաներ են կազմակերպել դատարանի շենքի դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ով եղել է դատարանի շենքում: Նրա խոսքով՝ մոտ 500-600 թուրքեր դեռ առավոտյան…

Տեղի ունեցավ «Ազդակ Բացառիկ 2015» ժողովածուի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի «Ազդակ Բացառիկ 2015» ժողովածուի շնորհանդեսը՝ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի և մի շարք հայաստանաբնակ ու սփյուռքահայ գործիչների մասնակցությամբ: «Տարեցտարի ավելի է դժվարանում տպագիր մամուլ հրապարակելը և համապատասխան ընթերցողին գտնելը: Իհարկե, ավելի հեշտ ու արդյունավետ կլինի այս աշխատությունը տեղափոխել էլեկտրոնային դաշտ, սակայն, գիտակցելով «Ազդակ Բացառիկ»-ի դերը, չնայած բազմաթիվ խնդիրների առկայությանը, մենք…

Հանդիպում Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցչի հետ

Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Դավիթյանի հետ: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել…