Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ֆրանսուա Օլանդը հատուկ ուղերձը՝ Միսաք Մանուշյանի հիշատակին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկություն է հայտնել հանդես գալ հատուկ ուղերձով` փետրվարի 21-ին Փարիզում կայանալիք` ֆրանսիական դիմադրության շարժման ականավոր գործիչ Միսաք Մանուշյանի եւ նրա ղեկավարած 22 հոգանոց խմբի գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն ասաց, որ մասնակցության նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահինն է: «Օլանդը համարեց, որ…

Կոնգրեսականները միացել են սոցցանցերում Գուրգեն Մարգարյանի սպանության 10- րդ տարելիցի բողոքի ակցիային

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից 10 տարի անց ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դևիդ Սիսիլայնը և Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն միացել են աշխարհի հայերին` դատապարտելով Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, ՀՅԴ նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրների հայերը և բարեկամները սոցիալական ցանցերի` թվիթերյան, ֆեյսբուքյան,…

Նամակ Աշթոնի գրասենեակէն՝ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակին

Պրիւքսել, 18 փետրուար, 2014.- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակը պատասխան – նամակ մը ստացաւ Եւրոպական միութեան արտաքին յարաբերութեանց յանձնակատար եւ յանձնաժողովի փոխ նախագահ Քաթերին Աշթոնի կողմէ՝ Արեւելեան գործընկերութեան երկկողմանի յարաբերութեանց գերատեսչութեան ղեկավար պրն. Տիրք Շիւպելէն, ի պատասխան Աշթոնին 7 փետրուար 2014-ի ուղարկած մեր նամակին, ուր կը նշէինք Պրիւքսելի մէջ Եւրոմիութեան դեսպաններու ներկայութեան փետրուար 3-ին…

Եվրոպական կողմի համար էլ է պարզ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամները բարձր են գնահատում հայկական պատվիրակության աշխատանքը: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ պատվիրակությանը հանդես է եկել որպես մեկ միասնական թիմ՝ նշելով, որ դա պետք է օրինակ լինի մնացած բոլոր պատվիրակությունների համար: «Մենք իսկապես արդյունավետ աշխատեցինք այս վեհաժողովի ընթացքում, մեզ հետաքրքող բազմաթիվ հարցեր բարձրացրեցինք, ինչպես…

Կապիտոլ Հիլում Շիֆն ու հայ համայնքը կփորձեն հասկանալ, թե ինչու է հայ որբերի գորգը հեռու պահվում հասարկությունից

Մարտի 3-ին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի սատարողներից է, Կապիտոլ Հիլում ամերիկացիների կողմից Հայոց ցեղասպանության զոհերին ցուցաբերված օգնության վերաբերյալ միջոցառում կանցկացնի: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի «Facebook»-յան էջից: «Հայոց ցեղասպանության ճշմարտացի և արդար լուծմանը Թուրքիայի խոչընդոտները դադարեցնելու և ԱՄՆ կառավարությանը վերադարձնելու ուղղված ջանքերը միտված են «ծաղկել» ամեն…

Արգենտինահայերը սումգայիթյան ջարդերի տարելիցը կհիշատակեն բողոքի ցույցով

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում փետրվարի 26-ին տեղի կունենա բողոքի ցույց` Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայերի ջարդերի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Հարավային Ամերիկայի «Հայաստան» երիտասարդական միությունից, ցույցը տեղի կունենա Արգենտինայում Ադրբեջանի դեսպանության առջև: «Բողոքի ցույցն ուղղված է Ադրբեջանի կառավարության դեմ, որը շարունակում է հարձակվել Ղարաբաղի ու Հայաստանի վրա: 26 տարի առաջ Ադրբեջանը Սումգայիթում իրականացրեց…

Հայաստանը Ռուսաստանի առջև կարող է բարձրացնել իր միգրանտներին վերաբերող հարցեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: – Պարոն Նավոյան, հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց այցագրի մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում. կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով: Օրենքի այս փոփոխությունը ի՞նչ դժվարություններ է ստեղծել Ռուսաստանում…

Ուրուկուայի Հայ դատի յանձնախումբի պատուիրակութիւնը յանդիպեցաւ Զուիցերիոյ դեսպանին

Փետրուար 13-ին, նախապէս առնուած ժամադրութեան մը համաձայն, Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբէն պատուիրակութիւն մը, որուն ընկերացաւ Ուրուկուայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ արք Գըլճեանը, հանդիպում մը ունեցաւ Ուրուկույի պետութեան մօտ Զուիցերոյ դեսպան, Պր. Տիտիէր Փֆիրդրի հետ, որուն նպատակն էր Մարդու Իրաւունքներու Եւրոպական Դատարանի, Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող յայտնի թուրք քաղաքական գործիչ, Փէրինչէքին արդարացնող վճիռը, Զուիցերիոյ կառավարութեան…

Քուէյթահայ համայնքի ազգային պատուիրակութիւնը այցելեց Զուիցերիոյ դեսպանատուն

Հինգշաբթի, 13 Փետրուար 2014ի առաւօտեան ժամը 10:00ին, Քուէյթի եւ Արաբական Ծոցի երկիրներու Հայոց Թեմի կաթողոկոսական փոխանորդ՝ Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զօպույեան եւ ազգային մարմիններու կողմէ ներկայացուցիչ՝ Պրն. Եղիա Կարպուշեան եւ Հայ Դատի Քուէյթի յանձնախումբի ատենապետ՝ Պրն. Տիգրան Պայաթեան այցելեցին Զուիցերիոյ դեսպանատուն եւ բողոքի նամակ մը յանձնեցին Ա. քարտուղար Պրն. Օվի Հաութըրին: Պրն. Հաութըր, Զուիցերիոյ…

ԱՄՆ Հավայիում օրենսդիրները մերժել են Ադրբեջանի հովանավորած հակահայկական բանաձևերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին հաջողվել է կանխել Ադրբեջանի հերթական հակահայկական սադրանքը: Միացյալ Նահանգների Հավայի նահանգում, որը նախագահ Օբամայի ծննդավայրն է, օրենսդիրները մերժել են Ադրբեջանի հովանավորած հակահայկական բանաձևերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի բնորոշմամբ, երկու բանաձևերն էլ կողմնակալ և փաստերի տեսանկյունից թերի են եղել: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հանդուրժողականության և…