Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները դրամական աջակցություն ստացան

Մարտի 30-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 19 քաղաքացի, ովքեր եկել էին Շամիրամ, Հնաբերդ, Դաշտադեմ, Օշական, Քուչակ, Ծաղկահովիտ, Ոսկեվազ, Փարպի, Նոր Ամանոս, Զովասար գյուղական համայնքներից եւ Աշտարակ, Թալին քաղաքներից: Քաղաքացիների խնդիրները հիմնականում վերաբերում էին դրամական աջակցությանը: Նախապես ուսումնասիրելով դիմումատուների սոցիալական կարգավիճակը` Աշոտ Սիմոնյանը դրամական օգնություն հատկացրեց 15 քաղաքացու: Եղան…

Ապրում ենք թուրքական ծավալապաշտական քամու դիմաց

ՀՅ Դաշնակցության մամուլի և հանրային կապերի Կիպրոսի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանի հետ Yerkir.am-ը զրուցել է կիպրահայ` շուրջ 3,500 հոգանոց գաղութի խնդիրների ու գործունեության, ինչպես նաև Կիպրոսի քաղաքական վիճակի մասին: Գաղութի մասին Կիպրահայ գաղութը հայախոս է: Այնտեղ գործում է «Նարեկ» վարժարանը` մոտ 250 աշակերտով: Վարժարանը լավ աշխատանք է տանում հայեցի դաստիարակության և հայերենի ուսուցման առումով: Ցավոք, 13…

Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարարի հետ

ՌԴ ԿԳ նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում: Պատասխան այցի շրջանակում Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևայի հետ: Ողջունելով միմյանց՝ երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կարևորել են կրթության և գիտության ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավանդական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ:…

Մոնրեալում դաշնակցական երիտասարդները Թուրքիայի դեմ ցույց են կազմակերպել

Կանադայում ՀՅԴ «Լևոն Շանթ» և «Աշոտ Բեկոր» միության անդամները բողոքի ցույց են կազմակերպել: Երիտասարդները բողոքել են Թուրքիայի ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող գործողությունների դեմ: Նրանք կոչ են արել դադարեցնել իրագործվող մարդկային հանցագործությունները: «Ոչ՝ նոր ցեղասպանություններին»,- ցույցի ընթացքում վանկարկել են երիտասարդները:

Աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները կանոնակարգելու թեմայով

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Խորհրդակցության առանցքում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող հարցերն էին։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի վարչության մարտական…

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ կազմակերպության նախագահն այցելել է Սփյուռքի նախարարություն

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանին և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվո նախագահ Ռուբեն Քեշիշյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է ազգային գործիչների՝ Արգենտինայի հայ համայնքի պահպանմանն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հայանպաստ գործունեությունը, պատշաճ ուշադրությունը լեզվի…

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի միջուկային հետազոտությունների գիտաժողովին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մարտի 26-ից 27-ը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին: Նստաշրջանի շրջանակում տեղի է ունենալու «ՄՀՄԻ – նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովը, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ,…

Մամուլի հաղորդագրություն

2018 թվականի մարտի 23-25-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովը: Ժողովի ավարտին ընտրվեց Գերագույն Մարմին հետևյալ կազմով` Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադևոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան: ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն Մարմնի անդրանիկ նիստում Գերագույն Մարմնի ներկայացուցիչ ընտրվեց Արսեն Համբարձումյանը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 25.03.2018

Նիդերլանդների տեղական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ հաղթել է 3 հայազգի թեկնածու

Նիդերլանդների տեղական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ պայքարին մասնակցած 13 հայ թեկնածուներից 3-ն է անցել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: «Այս ընտրություններում հայ համայնքը 25 տոկոս հաջողություն ունի»,- ասաց նա: Նրա պարզաբանմամբ՝ Նիդերլանդների տեղական իշխանություններն իրականացնում են մեծ թվով քաղաքների և բնակավայրերի կառավարման բարդ աշխատանքը. իրականում դրանք մեծ քաղաքականության…