
Արցախի Հանրապետության սահմանները ֆիքսված են Արցախի Սահմանադրությամբ, ի՞նչ հողերի վերադարձի մասին կարող է խոսք լինել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարության մասին, որ խոսքը այն հողերի մասին է, որոնք անվտանգության համակարգին վնաս չեն հասցնի: «Մենք ունենք Սահմանադրություն, Սահմանադրությամբ ֆիքսված…













