Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Միջին Արեւելքի ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու խորհրդաժողով

Հաղորդագրութիւն 2-3 սեպտեմբեր 2017-ին‚ ՀՅԴ Լիբանանի «Շաղզոյեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Միջին Արեւելքի ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու խորհրդաժողովը, որուն ընթացքին ներկայացուեցան տարբեր շրջաններու տարած աշխատանքը‚ դիմագրաւած հարցերն ու կարիքները եւ շեշտուեցաւ աշխատանքներու այժմէականացման, առաւել թիրախաւորման ու յաւելեալ համակարգման անհրաժեշտութիւնը։ Երկօրեայ խորհրդաժողովի մասնակիցները քննարկեցին Հայաստանի, Արցախի եւ ջաւախահայութեան վերաբերող քաղաքական եւ քարոզչական դաշտը եւ կազմեցին աշխատանքային…

Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձը

Ս.թ. սեպտեմբերի 3-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձը: Առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձին: Որից հետո Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութայի կենտրոնում կայացավ ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ:…

ժողովուրդը գիտակցեց` պետականությունն է զարգացման երաշխիքը

Եթե Արցախը միջազգայնորեն ճանաչվի, մեզ համար ավելի մեծ հեռանկարներ կբացվեն, որովհետև մենք հնարավորություն կունենանք համարժեք քայլել ճանաչված պետությունների հետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով սեպտեմբերի 2-ին Արցախում տոնվող անկախության 26-ամյակի մասին: Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալն անդրադարձավ ձեռքբերումներին ու բացթողումներին: Վերջինս նշեց, որ խաղաղությունն ամրապնդելուց ու կարգավիճակը վերջնականապես ճշգրտելուց…

Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ-Շաֆիին եւ Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթին ու Ռեյչել Հարդերին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարեւորել է Կանադայի հետ կապերը, դրանք համարելով պահանջված ԱՀ…

Կանադայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի օրակարգի հիմնական կիզակետը Արցախյան հիմնահարցն է

Կանադայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ այս օրերին Արցախում են Կանադայի One Free World International կազմակերպության հիմնադիր տնօրեն Րեվ Մաժիդ Էլ Շկաֆուն եւ Կանադայի խորհրդարանի ընդդիմադիր պահպանողական կուսակցության անդամներ Տոնի Կլեմենտը եւ Ռեյչլ Հարդը: «Ապառաժ»-ը թեմայի շուրջ զրուցել է Կանադայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի քարտուղար Սեւակ Փելյանի հետ: -Ի՞նչ նպատակով են Կանադայի խորհրդարանականները Արցախում: -Արցախ…

Բոլորս էլ ուզում ենք, որ Հայաստան-ԱՄՆ կապերը հզորանան, բայց պետք է Հայաստանի ցանկություններն էլ բավարարվեն

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը tert.am-ի հետ զրույցում խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի մոտեցումների մասին: – Պարո՛ն Համբարյան, ամերիկացի դիվանագետները վերջերս շատ են խոսում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հեռանալուց առաջ ներկայացրեց հիմնախնդրի կարգավորման մոտեցումներ: Դրան անդրադարձավ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ըստ Ձեզ՝ դա…

Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ֊ում

Օգոստոսի 28֊ին, Երեւան է ժամանել Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը, որի ղեկավարն է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։ Պատվիրակության կազմում են կանադական խորհրդարանի ստորին պալատի (House of Commons) Պահպանողական կուսակցության պատգամավորներ Ռաքել Էարդըրը (Rachael Harder) եւ Թոնի Կլեմընտը (Tony Clement), ով անցյալում եղել է Օնթարիո նահանգի եւ Կանադայի դաշնային կառավարությունների նախարար։ Պատվիրակությանը ընկերակցում է…

Մադրիդյան սկզբունքները արդար գործարք չեն առաջարկում. բոլոր պահանջներն ուղղված են Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: – Պարոն Համբարյան, իմ առաջին հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարության մասին է: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նա որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ իր պաշտոնը լքելուց առաջ: Հակամարտության կարգավորման 6 կետերը վերաշարադրելով՝ նա ուզում էր ճնշո՞ւմ գործադրել հակամարտող…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ այն «բացարաձակապես անընդունելի» եւ «ձախողման դատապարտված» համարելով: Հոգլանդի ներկայացրած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 կետերը կոչ էին անում Լեռնային Ղարաբաղի շուրջ «օկուպացված տարածքները» վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության ներքո: «Վարչակազմը ներկայացնում է Արցախի ոչնչացման եւս մեկ անխոհեմ բաղադրատոմս՝ հավանաբար ակնկալելով, թե մենք չենք…