Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն ընդունելով թիվ 191 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևը վերնագրված է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»: Տեխասն, այսպիսով, դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը: «Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով այն միության անդամ, որը հստակորեն պատվում է Հայոց…

Ակնկալում ենք, որ Էմանուել Մակրոնը տեր կկանգնի իր խոստումներին

Հայերի համար կարևոր է, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահը շարունակի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի ավանդույթները․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակած Էմանուել Մակրոնի մասին՝ այսպես ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը՝ հիշատակելով, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման օրը Ֆրանսիայի նորընտիր նախագահն իր նախորդի հետ…

Քննարկվել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու հարցը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու հարցը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների համաձայն՝ այս հարցում առաջնահերթ է ոչ միայն ճանապարհորդների ժամանակը խնայելը, հարմարավետությունը, այլ նաև զբոսաշրջության զգալի խթանումը,…

Համոզված եմ, որ հայերի մեծամասնությունը կքվեարկի Մակրոնի օգտին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց այն մասին, թե ինչու է Ֆրանսիայի հայ համայնքը որոշել նախագահի ընտրությունների 2-րդ փուլում աջակցել Էմանուել Մակրոնին: – Պարոն Փափազյան, փաստորեն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը որոշում է կայացրել Էմանուել Մակրոնին աջակցելու մասին: – Այո, երկու համանախագահները՝ Արա Թորանյանը և…

Իրանի նախագահական ընտրություններին հայ համայնքը որևէ թեկնածուի չի սատարում

Իրանում մայիսի 19-ին սպասվող նախագահական ընտրություններին հայ համայնքը որևէ թեկնածուի սատարելու միասնական որոշում չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Սովորության համաձայն թողնելու ենք, որ յուրքանաչյուրն իր ցանկությամբ ընտրություն կատարի: Մեր դիրքորոշումը դրական չեզոքություն պահպանելն է: Ամեն դեպքում մենք հավանական բոլոր թեկնածուների հետ աշխատելու ենք: Ինչպես գիտեք, Իրանի նախագահի աթոռի…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը ԸԵՄՄ Սեւծովյան երկրների տարեկան ժողովին

2017 թ․ ապրիլի 21-23-ը Մոլդովայի մայրաքաղաք Կիշինյովում կայացավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth, IUSY) Սևծովյան երկրների «Միավորված Եվրոպա հանուն արդարության և ժողովրդավարության» խորագիրը կրող տարեկան հաշվետու ժողովը։ Ժողովին ներկա էին ԸԵՄՄ անդամ երկրների՝ Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա, Բելոռուսիա, Վրաստան, Հայաստան, ներկայացուցիչներ։ Ժողովին հրավիրված էին նաև ներկայացուցիչներ Շվեդիայից և ԱՄՆ-ից։ ՀՅԴ Երիտասարդականը ժողովին…

Փարիզում տեղի ունեցաւ Արևմտեան Եւրոպայի պատանեկան միութիւնների խորհրդաժողով

ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Պատանեկան միութիւնների Ընդհանուր վարիչ մարմնի նախաձեռնութեամբ 2017 թ. ապրիլի 29-30-ին, Փարիզում տեղի ունեցաւ Արևմտեան Եւրոպայի պատանեկան միութիւնների խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին մօտ 30 վարիչներ և վարիչ մարմնի անդամներ տարբեր շրջաններից։ Բացման խօսքով ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի ԿԿ անունից հանդէս եկան՝ ընկերներ Հրաչ Վարժապետեանը և Տիգրան Շահմիրեանը, ինչպես և ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու…

Բելգիայի հայ համայնքն անցկացրել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար

Բրյուսելում Հայ առաքելական Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մայիսի 1-ին անցկացվել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառմանը միացել են Բելգիայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները: Միջոցառմանը ներկա են եղել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Հալեպի հայ…

Կարևոր խնդիրների մի մասը կլուծվի

Անթիլիասում սիրիահայ համայնքը վերականգնելուն ուղղված համագումար է կայացել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Անթիլիասում Սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու թեմայով կազմակերպված համագումարի ժամանակ որոշվածի՝ սիրիահայ համայնքի վերականգման աշխատանքները շարունակելու մասին, նշեց, որ դա Սիրիայի հայ համայնքը վերականգնելուն ուղղված առաջին քայլերից է։ «Դեռևս շատ բան չենք կարող ասել, համագումարը օրեր առաջ է եղել:…

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվել է Հայաստանի ազգային հերոսի կիսանդրին

Երևանում բացվեց Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին: Բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ իսկապես կարևոր օր է…