Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Արգենտինահայերը Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ցույց են անցկացրել

Արգենտիանահայերը Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանության առջև: Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, ցույցին մասնակցել են նաև մեծաթիվ հոմենթմենականներ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմը միլիոնավոր նավթադոլլարներ է ծախսում իր կոռումպացված կառավարության իմիջը մաքրելու համար` միաժամանակ քաղաքացիական բնակչությանը պահելով ծայրահեղ աղքատության մեջ, ճնշելով լրագրողներին ու ընդդիմությանը»,-…

Ուժեղ համայնքները կայուն զարգացած տարածքների գրավականն են

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ոլորտում աշխատող միջազգային, հասարակական կազմակերպությունների, գիտա-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների, նաեւ ոլորտում բազմամյա գործունեության փորձ ունեցող ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտի օրակարգային առաջնահերթությունները, ծրագրերը, դրանց իրականացման ուղղությամբ անելիքները և տարածքների զարգացման ընդհանուր խնդիրները: «Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ ձեզ, որ անցյալ տարի հավանության արժանացավ ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարություն…

ՀՀ դպրոցներում ցեղասպանություն կդասավանդեն

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը եւ Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվեց ԿԳ նախարարությունում՝ մարտի 1-ին: Ձեռնարկն ի սկզբանե նախատեսված է եղել Սփյուռքի դպրոցների համար, իսկ 2016-ին ձեռնարկի լրամշակված տարբերակը ԿԳ նախարար Լեւոն…

Ալիևի` Ֆրանսիա կատարելիք այցի օրը հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի օրը` մարտի 14-ին, տեղի հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Ալիևը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հետ: Մենք ցույց ենք անցկացնելու, որ դատապարտենք նրա այցելությունը Ֆրանսիա, դատապարտենք Ալիևի ռեժիմը, Ադրբեջանին զինելու գործընթացը, իհարկե, նաև զորավիգ…

Վարչապետի կոչը դրական է. սփյուռքահայերն ակնկալում են գործնական քայլեր

Սփյուռքահայերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` սփյուռքահայությանն ուղղված կոչը ողջունելի և գնահատելի են համարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ այդ կոչը կարելի է ընկալել որպես բնական շարունակություն ՀՀ Նախագահի` Սփյուռքի մասով հնչած հայտարարությանը, որը հնչեց ՀՀԿ-ի վերջին համագումարին: Այդ ժամանակ Սփյուռքի դերակատարության մասով տրվեցին նոր սահմանումներ: «Կարծում եմ` արդեն…

Հայ ծնած եմ, հայ պիտի մեռնիմ

Այսօր Սիմոն Յահնիյանի ծննդյան օրն է: «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, քանի որ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կ’պրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք». Սիմոնի Յահնիյան Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ…

Ապրիլյան քառօրյա պատերազմը կողմերին ստիպել է որոշ շեշտադրումներ անել

Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ, այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է…

Մենք չպետք է Ադրբեջանին մեր մտահոգված լինելու գոհացումը տանք

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը Թեմա՝ Արցախի սահմանադրական հանրաքվեն

Հոլանդահայերը Հաագայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց են անցկացրել

Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը, հզոր ցույց են կազմակերպել Հաագայում` Ադրբեջանի դեսպանության առջև, հիշատակելով 1988 թվականի Սումգայիթի և ադրբեջանական այլ քաղաքներում իրականացված ջարդերի զոհերին։ Ինչպես տեղեկացրեցին Հոլանդահայ համագործակցող կազմակերպություններից, արդեն ավանդույթ դարձած այս ցույցը փետրվարի 27-ին կրկին անցկացվել է և չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` բազում հայորդիներ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության…

Բերիոյ Թեմի Առաջնորդի այցը Ֆրանսա

ՀՅԴ Ֆրանսայի Կեդրոնական Կոմիտէի հրաւէրով, Բերիոյ Թեմի Առաջնորդ Շահան արք. Սարգիսեան, ընկերակցութեամբ համայնքի պատասխանատուներէն ընկ. Կարօ Եուզպաշեանի, 7-22 փետրուարին այցելեց Ֆրանսա, ուր ունեցաւ քաղաքական, հասարակական եւ ժողովրդային բազմաթիւ տեսակցութիւններ, հանդիպումներ եւ ելոյթներ: Աւելի քան երկու շաբաթ տեւողութեամբ կեցութեան ընթացքին, Փարիզի, Ալֆորվիլի, Իսի լէ մուլինոյի, Լիոնի, Տեսինի, Վալանսի եւ Մարսէյլի մէջ կազմակերպուեցան ժողովրդային հանդիպումներ, եկեղեցական արարողութիւններ,…